«Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի պրեմիերան Լոս Անջելեսում չեղարկվել Է հրդեհների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի (2019 թ.) պրեմիերային ցուցադրությունը հոկտեմբերի 28-ին Լոս Անջելեսում չեղարկվել Է Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող բնական հրդեհների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Paramount Pictures կինոստուդիան:

«Տերմինատոր» հոլիվուդյան ֆրանշիզայի վեցերորդ մասի պրեմիերան պետք Է հոկտեմբերի 28-ին տեղի ունենար «Չինական թատրոնում»: «Այդ շրջանում շարունակվող սաստիկ հրդեհների ֆոնին Paramount-ը եւ Skydance-ը չեղարկել են «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի գիշերային պրեմիերան Լոս Անջելեսում: Մենք ուտելիքը, որը նախատեսված Էր պրեմիերայից հետո կայանալիք ընդունելության համար, անվճար կհանձնենք ամերիկյան Կարմիր Խաչին, որն ապահովում Է նրանց, ում հրդեհները վնաս են հասցրել»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Որպես կինոնկարի պրոդյուսեր եւ սցենարիստ հանդես Է գալիս Ջեյմս Քեմերոնը, որը նկարահանել Է «Տերմինատոր» (1984 թ.) եւ «Տերմինատոր 2. վերջին դատաստանի օրը» (1991 թ.) ֆիլմերը: Ժապավենի ռեժիսորը Թիմ Միլլերն Է, որը նկարահանել Է «Դեդփուլ» կինոկոմիքսը (2016 թ.): Ֆրանշիզայի երկրպագուները կրկին կտեսնեն Առնոլդ Շվարցենեգերին, որը T-800 կիբորգի դերակատարն Է: Մարդակերպ ռոբոտ Գրեյսի դերում հանդես Է եկել դերասանուհի Մաքքենզի Դեւիսը:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Կալիֆորնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել այս նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի