Life

Բրիտանացի բժիշկները պատմել են՝ ինչպես նվազեցնել ինսուլտի վտանգը

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի բժիշկները պատմել են՝ ինչպես նվազեցնել ինսուլտի վտանգը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրում են ինսուլտի հարյուր հազարավոր դեպքեր, որը վերջին երկու տասնամյակում զգալիորեն «երիտասարդացել Է» կյանքի աճած տեմպի եւ սթրեսի պատճառով: Այդ հիվանդության դեմ պայքարի Համաշխարհային օրվա, որը նշվում Է հոկտեմբերի 29-ին, նախօրյակին ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած փորձագետները տվել են իրենց գործնական հանձնարարականները, թե ինչպես կանխել եւ խուսափել հարվածից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի (NHS) տվյաներով՝ Միացյալ Թագավորությունում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ արձանագրվում Է ինսուլտի առնվազն մեկ դեպք: Եթե անցյալ հարյուրամյակի վերջին «ռիսկի գոտում» Էին գտնվում 45 տարեկանից բարձր տղամարդիկ եւ 55 տարեկանից բարձր կանայք, ապա այժմ ինսուլտ Է հանդիպում 30-ամյա եւ նույնիսկ 25-ամյա երիտասարդների մոտ: Ինչպես պատմել Է Մեծ Բրիտանիայի Ինսուլտի դեմ պայքարի ասոցիացիայի(Stroke Association) ներկայացուցիչ Քլեր Շաթլուորֆը, ինսուլտի կանխման համար անհրաժեշտ Է հետեւել զարկերակային ճնշմանը: «Բարձր ճնշումն ինսուլտի ռիսկի ամենագլխավոր վերահսկելի գործոնն Է»,- ասում Է գործակալության զրուցակցուհին: Մեծ Բրիտանիայի NHS-ի մասնագետները ինսուլտի կանխման համար խորհուրդ են տալիս պահպանել հավասարակշռված սննդակարգ, զբաղվել ֆիզիկական վարժություններով եւ հրաժարվել վնասակար սովորություններից: Անհրաժեշտ Է խուսափել ճարպոտ, տապակած եւ չափազանց աղի սննդից: Դրա փոխարեն ավելացնել ավելի շատ բանջարեղեն եւ բջջանյութի հարուստ պարունակությամբ մթերքներ: Նաեւ խորհուրդ Է տրվում կանոնավոր կերպով կատարել սիրտ-անոթային համակարգն ամրապնդող ֆիզիկական վարժություններ: «Հետազոտությունների համաձայն՝կանոնավոր ֆիզիկական վարժություններն ինսուլտի վտանգը կրճատում են 27 տոկոսով: Դուք պետք Է 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվության ձգտեք շաբաթական հինգ կամ ավելի անգամ»,- հավելել Է Stroke Association-ի ներկայացուցիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում