Արցախ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի հետ

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մշակույթի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ռոբերտ Ամիրխանյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ նրան մաղթելով առողջություն եւ նորանոր հաջողություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում