Ջասթին Բիբերն իր երկրպագուներին խնդրել Է օգնել իր Jummy Yummy ալբոմը թողարկելու մինչեւ տարեվերջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը սոցցանցի իր բաժանորդներին պատմել Է, որ իրեն շատ Է հարկավոր նրանց աջակցությունը, որպեսզի հասցնի նոր սկավառակը թողարկել մինչեւ տարեվերջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME.com.-ը:

Instagram-ի իր օգտահաշվում նա գրել Է. «Եթե այս պոստը 20 միլիոն լայք ստանա, Ջասթին Բիբերն ալբոմը կթողարկի մինչեւ Սուրբ Ծննդյան տոները»:

«Հաղորդակցվեք դրա շուրջ, լայքեր արեք, վերցրեք ձեր սթորիզում, հարկավոր Է, որ ես զգամ ձեր հետաքրքրվածությունը: Ես ցանկանում եմ, որ դուք ինձ օգնեք գործի անցնել: Աշխատանքը գրեթե ավարտված Է, բայց ձեր աջակցությունն ինձ կստիպի ավելի արագ գործել»,-հավելել Է նա:

Պոստն առայժմ 5,3 մլն դիտում Է հավաքել: Հայտնի Է, որ նոր ալբոմը կոչվելու Է Jummy Yummy: Ալբոմը թողարկելու երգչի պլանների մասին հայտնի Է դարձել հոկտեմբերի սկզբին՝ նրա Instagram-ից:

Կատարողի նախորդ սկավառակն (Purpose) այնպիսի հիթերով, ինչպիսիք են՝ Sorry-ն, What Do You Mean-ը եւ Love Yourself-ը, թողարկվել Է 2015 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի