Հասարակական

Մխիթար Հայրապետյանն ընդունել է երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանն ընդունել է երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդունել է Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, երիտասարդ գրոսմայստերին հանձնաժողովի նախագահը շնորհավորել է հիանալի ելույթի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:

Հիշեցնենք, որ Հնդկաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Շանթը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր՝ ընդամենը կես միավորով զիջելով ոսկե մեդալ նվաճած ուկրաինացի մարզիկին: Երրորդ տեղը մրցաշարում գրավել է մեր մեկ այլ գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ վաստակելով 8 միավոր:

Իսկ ընդամենը երեք շաբաթ առաջ տղաները կրկին նույն արդյունքն էին գրանցել. այս դեպքում արդեն Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել Արթուր Դավթյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում