Բակո Սահակյանը հանդիպել է Խերխան գյուղի բնակիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին այցելել է Մարտունու շրջանի Խերխան գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Հայերեն Русский