Տնտեսություն

Հայաստանի ոստիկանության բյուջեն նախատեսվում է ավելացնել կես մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ոստիկանության բյուջեն նախատեսվում է ավելացնել կես մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել կես մլրդ դրամով ավելի գումար` ընդհանուր առմամբ 64.9 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«2020-ի պետական բյուջեով ՀՀ ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 64.9 մլրդ դրամ` 2019-ի 64.4 մլրդ դրամի փոխարեն: Ընդհանուր առմամբ, տարբերությունը կազմում է կես մլրդ դրամ` կամ 0.8 տոկոս: Հատկացվող գումարի 99.1 տոկոսը կամ 64.3 մլրդ դրամն ընթացիկ, իսկ 0.9 տոկոսը կամ 0.6 մլրդ դրամը կապիտալ ծախսերն են: Սոցիալական ուղղվածության և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 50.3 մլրդ դրամ կամ ամբողջի 77.5 տոկոսը, որից միայն աշխատանքի վարձատրության միջոցները շուրջ` 47.5 մլրդ դրամ են, իսկ գնումների ընթացակարգով կատարվող ծախսերը 14.6 մլրդ դրամ` ամբողջի 22.5 տոկոսը»,-ներկայացրեց Սարգսյանը:

Ոստիկանության 2020-ի բյուջեն խմբավորված է 10 ծրագրում և դրանցում ներառված 22 քաղաքականության միջոցառումներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում