Life

Լրագրողները կազմել են ամենասարսափելի սերիալների վարկանիշային աղյուսակը

1 րոպեի ընթերցում

 Լրագրողները կազմել են ամենասարսափելի սերիալների վարկանիշային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Rolling Stone» հրատարակության լրագրողները կազմել են բոլոր ժամանակների 30 ամենասարսափելի հեռուստանովելների վարկանիշային աղյուսակը:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշում է, որ աղյուսակում տեղ են գտել վամպիրների, սերիական մարդասպանների, զոմբիների և այլ չարագործների մասին պատմող սերիալներ:

Ցուցակը գլխավորում է Դևիդ Լինչի «Թվին Փիքս» բազմասերիանոց դրաման, որի առաջին սերիան էկրաններին է հայտնվել 1990 թվականին:

Առաջատարների եռյակում են «Մթնշաղի գոտի» գիտաֆանտաստիկ շոուն և «Հանիբալ» սերիալը:

Աղյուսակում տեղ են գտել նաև «Քայլող մեռյալներ», «Գերբնական», «Վախենո՞ւմ ես արդյոք մթից» և այլ հեռուստասերիալներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում