Կինը թաքցված տեսախցիկով շրջել Է քաղաքում եւ շատ նոր բան Է իմացել մարդկանց մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի բնակչուհի Ուիթնի Զելիգը զբոսնել Է քաղաքում՝ կրծքին թաքցված տեսախցիկով, եւ նկարել բոլոր նրանց, ովքեր սեւեռուն ուշադրություն են դարձրել իր վրա: Հոլովակը հասանելի Է YouTube-ում: Էքսպերիմենտի մասին գրել են ամերիկյան ԶԼՄ-ները, մասնավորապես, New York Post-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

29-ամյա Զելիգը սարքն ամրացրել Է դեկոլտեի գոտում: Տեսագրության մեջ նկատելի Է, որ Ուիթնիի կրծքին ուշադրություն են դարձրել ոչ միայն տղամարդիկ: Ուշադիր նայողների թվում եղել են ամուսնական զույգեր, տարեց կին, կոստյումներով անիմատորներ, գանձապահ եւ նույնիսկ՝ շուն: Դա զարմացրել Է նաեւ իրեն՝ հետազոտողին. նման ուշադրություն նա չԷր սպասում:

Տեսանյութում երեւում Է, թե ինչպես են արձագանքում նրա հայտնվելուն մետրոյում, սրճարանում եւ քաղաքի գլխավոր հրապարակում՝ Թայմս-սքվերում: Զելիգի խոսքով՝ հոլովակը հրապարակվել Է ոչ թե որպես մարդկանց ամաչեցնելու փորձ, այլ, որպեսզի կանայք հիշեն կանոնավոր կերպով կաթնագեղձի քաղցկեղի հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին: Հոլովակում, որը նա նկարահանել Է եղբոր եւ ընկերոջ հետ, ասվում Է, որ «կանայք նաեւ չպետք Է մոռանան ուշադրություն դարձնել իրենց կրծքի վրա»: Daily Mirror բրիտանական թերթի հետ զրուցելիս Զելիգը պատմել Է, որ այն, թե որքան շատ հայացքներ են ուղղվել իր դեկոլտեին, նկատել Է միայն տեսախցիկի գրանցումները դիտելուց հետո:

«Եթե հոլովակի դիտումից հետո նույնիսկ մի կին ցանկանա ստուգել իրեն եւ մամոգրաֆիա անել, ես երջանիկ կլինեմ»,-հավելել Է նա:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի