Սպորտ

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդների թիմի անդամ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ռեկորդակիր և չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուխարեստում ընթացող առաջնության 89 կգ քաշային կարգում Մկրտչյանը պոկեց 165 կգ և հրեց 210 կգ, ինչը ռեկորդային էր: Երկամարտի 375 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Նույն քաշում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 357 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում