Life

«Ապագայի գործընկերը». Գիտնականները ցուցադրել են 20 տարի նստած աշխատելու հետեւանքները

1 րոպեի ընթերցում

«Ապագայի գործընկերը». Գիտնականները ցուցադրել են 20 տարի նստած աշխատելու հետեւանքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետազոտողներն ստեղծել են կնոջ մոդել, որը գրասենյակում աշխատել Է 20 տարի: Էրգոնոմիկայի եւ աշխատանքի պահպանության բնագավառի փորձագետները ցուցադրել են, թե առողջության հետ կապված ինչ խնդիրներ կառաջացնի նստած աշխատելը:

Հոլովակը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Fellowes ընկերության խնդրանքով մասնագետները հարցում են արել Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայի ավելի քան 3 հազար գրասենյակային աշխատողների եւ պարզել, թե առողջության հետ կապված ինչ խնդիրներ են նրանց անհանգստացնում: Այդ մասին գրում Է Daily Mail-ը: Ստացված արդյունքները դրվել են «Ապագայի գործընկերը» անվանումը կրող զեկույցի հիմքում, ըստ որի ստեղծել են Էմմա անունով մոմե ֆիգուր: Մոդելի կեցվածքը խախտված Է, նա ունի երակների վարիկոզ լայնացում, միգրեն, աչքերի բորբոքվածություն: Հետազոտողների կարծիքով, գրասենյակային աշխատողների 90 տոկոսը տառապելու են այս հիվանդություններից, եթե չփոխեն իրենց կենսակերպը: Փորձագետները կոչ են անում արմատապես փոխել աշխատանքի պայմանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում