Life

Բիբերի մասին սիրային երգ թողարկած Սելենա Գոմեսն սպառնալիքներ Է ստացել նրա կնոջից

1 րոպեի ընթերցում

Բիբերի մասին սիրային երգ թողարկած Սելենա Գոմեսն սպառնալիքներ Է ստացել նրա կնոջից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սելենա Գոմեսը թողարկել Է Lose You To Love Me երգի հոլովակը, որտեղ ակնարկել Է նախկին ռոմանտիկ հարաբերությունները երաժիշտ Ջասթին Բիբերի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտնել Է Mirror-ը:

Երաժշտական տեսահոլովակի հրապարակումից հետո արտիստի կինը՝ Հեյլի Բիբերը, Instagram-ում հրապարակել Է իր աուդիոփլեերի Stories սքրինշոթը՝ արտիստուհի Սամեր Ուոլքերի I՚ll Kill You («Ես կսպանեմ քեզ») երգով: Ինտերնետ-օգտատերերը տեղի ունեցածը կապել են Գոմեսի հոլովակի հետ եւ որոշել, որ Հեյլի Բիբերի ուղերձը հասցեագրված Է իր ամուսնու նախկին ընկերուհուն: Ավելի ուշ պոստը հեռացվել Է:

27-ամյա Գոմեսը մեկնաբանել Է տեղի ունեցածը, հայտարարելով, որ իրեն անհրաժեշտ Էր արտահայտել իր հույզերը, չնայած հնարավոր բացասական հետեւանքներին:

Հոլովակը, որը հոկտեմբերի 22-ին հրապարակվել Է YouTube-ում, նյութի պատրաստման պահին հավաքել Էր ավելի քան 22 մլն դիտում:

Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը եւ մոդել Հեյլի Բոլդուինը գաղտնի ամուսնացել են 2018 թվականի հոկտեմբերին: Մեկ տարի անց նրանք կրկին հարսանիք են արել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում