Հասարակական

Զինվորների սննդի տրամադրման նոր համակարգը շարունակում է ընդլայնվել. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Զինվորների սննդի տրամադրման նոր համակարգը շարունակում է ընդլայնվել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորների սննդի ապահովման նոր համակարգը Հայաստանում շարունակում է ընդլայնվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից ներկայացնելով նաև զորամասի ճաշարանից տեսանյութ, որում տեսանելի է, որ զինվորները ճաշում են սննդի տրամադրման նոր կարգով:

Նոր կարգով սննդի մատակարարումը նախարարությունից աստիճանաբար անցնում է մասնավորին: Ծրագիրն իրականացվում և՛ ՀՀ ՊՆ, և՛ Արցախի ՊԲ զորամասերում:Համակարգն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել բոլոր զորամասերում մինչեւ 2020 թվականի վերջը: Հայաստանի զինված ուժերի զորամասերը պարենով ապահովելու ծրագրով արդեն պայմանագիր կա 6 ընկերության հետ, որոնք սնունդ են մատակարարում ավելի քան 7 հազար մարդու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում