Life

Կարելիայում արջը վարժեցնողի վրա Է հարձակվել կրկեսային ներկայացման ժամանակ

1 րոպեի ընթերցում

Կարելիայում արջը վարժեցնողի վրա Է հարձակվել կրկեսային ներկայացման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարելիայի ոստիկանությունը ստուգում Է անցկացնում սոցցանցերում զետեղված տեսանյութի շուրջ, որտեղ արջը վարժեցնողի վրա Է հարձակվում կրկեսային ներկայացման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հոկտեմբերի 24-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են տարածաշրջանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում, ստուգման նյութերը կուղարկվեն Կարելիայի Հետաքննչական կոմիտե:

Գործակալության զրուցակիցը ճշտել Է, որ Օլոնեց քաղաքում կրկեսային ներկայացման ժամանակ արջի հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունում ստացվել Է չորեքշաբթի օրը ժամը 21:59-ին: Արջի հարձակումը հեռախոսի խցիկով նկարահանել են շոուի հանդիսականները: Վարժեցնողը ողջ Է, նրա վիճակի մասին չի հաղորդվում: Կարելիայի առողջապահության նախարարությունում «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ բժիշկներին ոչ ոք չի դիմել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում