ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը 30 տարեկան է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նշում է հիմնադրման 30-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Միաժամանակ, կայացել է Հայաստանին Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված երրորդ շարժական կլինիկայի բացման արարողությունը, ինչպես նաև շարժական կլինիկաներում իրականացվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լենա Նանուշյանը: Շնորհավորելով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի անձնակազմին հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ` նա նշել է, որ կենտրոնը կարևոր առաքելություն ունի և նշանակալի դեր հանրային առողջապահության մարտահրավերներից մեկի՝ ՄԻԱՎ վարակի դեմ պայքարում` դառնալով տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում լավագույն փորձի կրողներից մեկը:

«Տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի կենտրոնը տրամադրել է որակյալ բժշկական օգնություն, և պատահական չէ 2017թ. ՄԱԿ-ի պետական ծառայության ամենամյա մրցույթի «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում կենտրոնի հաղթող ճանաչվելը», - նշել է Լենա Նանուշյանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև առողջապահության համակարգում երկարատև, անբասիր աշխատանքի և բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի, բարեխիղճ աշխատանքի, արդյունավետ գործունեության ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանին և ողջ անձնակազմին հայտարարվել է շնորահալություն, վերջիններս պարգևատրվել են նաև պատվոգրերով:

Ակնհայտ է նաև վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման գործում: Հակառետրովիրուսային բուժման ծածկույթի մեծացման ճանապարհին կարևոր քայլ էր 2017 թվականից երկրում ներդրված «բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի` ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում անկախ իմունային համակարգի վիճակից և հիվանդության կլինիկական փուլից: Ներկայումս, ՁԻԱՀ-ի կենտրոնում մոտ 2100 ՄԻԱՎ վարակով պացիենտ ստանում է անվճար բուժում:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան