Life

Սելենա Գոմեսը հրապարակել Է նոր հոլովակ, որը նկարահանվել Է այֆոնով

1 րոպեի ընթերցում

Սելենա Գոմեսը հրապարակել Է նոր հոլովակ, որը նկարահանվել Է այֆոնով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը YouTube-ում հրապարակել Է Lose You To Love Me երգի հոլովակը, որն ամբողջությամբ նկարահանված Է IPhone-ով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շնորհակալություն բոլորին այն բանի համար, որ դուք կանգնած եք իմ կողքին, չնայած վերելքներին ու անկումներին: Ես դա չԷի կարողանա անել առանց ձեզ: Lose You To Love Me երգի հոլովակը նկարահանված Է այֆոնով»,-գրել Է նա Instagram-ում: Երկրպագուներից շատերը կարծում են, որ երգչուհին կոմպոզիցիան նվիրել Է նախկին սիրեցյալին՝ երաժիշտ Ջասթին Բիբերին, որը սեպտեմբերի 30-ին ամուսնացել Է մոդել Հեյլի Բոլդուինի հետ: «Հարկավոր Էր, որ ես կորցնեի քեզ, որպեսզի սիրեի ինձ «…», դու կոտրեցիր ինձ, եւ այժմ ես դա տեսնում եմ «…», երկու ամիս անց դու մեզ փոխարինող գտար»,- երգում Է Գոմեսը: Երաժիշտները, սկսած 2011 թվականից, մի քանի անգամ միացել ու հեռացել են եւ վերջնականապես բաժանվել են 2017 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում