Արցախ

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերկայի հայկական համագումարի պատվիրակության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ)հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը, Արցախի և սփյուռքի միջև հարաբերությունների ամրապնդմանը և, ընդհանուր առմամբ, համահայկական օրակարգի հարցերի առաջմղմանհամար։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է համատեղ ջանքերի շարունակականության կարևորությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։

Երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Արցախի շահերի պաշտպանությունը և տարբեր հարցերի շուրջ հանրապետության դիրքորոշումը ԱՄՆ պետական և հասարակական շրջանակներին ներկայացնելը ԱՀՀ գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Արցախի Հանրապետության ԱԳՆ և ԱՀՀ միջև հետագա համագործակցության վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում