Life

Honda-ն ներկայացրել Է նոր Jazz-ը

1 րոպեի ընթերցում

Honda-ն ներկայացրել Է նոր Jazz-ը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Honda ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ցուցադրել Է Jazz հեթչբեքը, որը Եվրոպայում վաճառքում կհայտնվի 2020 թվականին: Նորույթը կդառնա մակնիշի եվրոպական շարքի առաջին մոդելը, որը կրելու Է e:HEV նոր խորհրդանշանը՝ մատնանշելով նոր հիբրիդային կայանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նոր Honda Jazz-ը շարժման մեջ Է դնում հիբրիդային ուժային կայանքը, որի մեջ մտել են 1,5 լիտրանոց բենզինային շարժիչը եւ երկու Էլեկտրաշարժիչ, որոնց միագումար օգտակար աշխատանքի գործակիցը դեռեւս չի նշվել: Դա կլինի մոդելի միակ հասանելի վերափոխակը Եվրոպայում: Սովորական հեթչի հետ միասին շուկա դուրս կգա Jazz Crosstar-ի «համաճանապարհային» տարբերակը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում