Մոնիկա Լեւինսկին կդառնա հանրային անարգանքի մասին սերիալի պրոդյուսերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնիկա Լեւինսկին եւ Մաքս Ջոզեֆը կդառնան HBO-ի համար «Անարգանքի 15 րոպեն» (15 Minutes of Shame) վավերագրական ֆիլմի պրոդյուսերները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն: Կինոնկարը կպատմի այն մարդկանց մասին, որոնք հանրային նվաստացում են վերապրել: Մոնիկան ինքն այդ իրավիճակում եղել Է 1998 թվականին, երբ սկանդալի կենտրոնում Էր հայտնվել ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի հետ սեռական կապի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский