Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն English

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական

Սևան համայնքը կներկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի Կանաչ գոտում

Աշակերտների ցույցերի ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ

ՀՀ կառավարությունը 813 մլն 386 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել

ՀՀ ԱԺ նախագահն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի