Սամվել Մայրապետյանը Գերմանիայում է. ՀՔԾ-ն ստուգում է նրա փաստաբանների հայտնած լուրի իսկությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը դեռ Գերմանիայում է: Փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ ինքնազգացողության վատթարացման պատճառով: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: ՀՔԾ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Դիմումատուն Եվրոպական դատարանին խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Ավելի վաղ, Մայրապետյանի պաշտպանները հայտարարել էին, որ Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացել է մեծ տրամաչափի քար: «Սամվել Մայրապետյանի կյանքը փրկել հնարավոր է միայն այս եղանակով՝ տրանսլյումինալ դրենավորման մեթոդով, որը կիրառվում է միայն Գերմանիայի Դաշնության Դրեզդեն քաղաքի կոնկրետ Կարլ Գուստավի անվան համալսարանական հիվանդանոցում»,- նշված էր պաշտպանների հայտարարության մեջ:

Հայերեն

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի