Life

Լույս աշխարհ է եկել Տիգրան Քյոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի դուստրը

1 րոպեի ընթերցում

Լույս աշխարհ է եկել Տիգրան Քյոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի դուստրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստահաղորդավարուհի, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երկրորդ անգամ մայր է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա և հայտնի ռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի դուստրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է հայտնի հաղորդավար Թինա Կանդելակին իր Telegram-ի էջում:

Զույգն ունի նաև որդի՝ Բագրատը, ով ծնվել է 2014 թվականին:

Մարգարիտա Սիմոնյանն իր նախկին ամուսնուց ունի մեկ դուստր՝ Մարիաննան, իսկ Տիգրան Քյոսայանը նախկին կնոջից՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից, ունի երկու երեխա՝ Ալեքսանդրան և Քսենիան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում