Life

Տարանտինոն հրաժարվել է Չինաստանի համար վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Տարանտինոն հրաժարվել է Չինաստանի համար վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն հրաժարվել է վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն այնպես, որ այն կինովարձույթ դուրս գա նաև Չինաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խնդիրն այն է, որ Բրյուս Լիի աղջիկը դիմել էր Չինաստանի` կինոյի հարցերով պետական վարչություն՝ խնդրելով փոխել ֆիլմում հոր մասին պատմող դրվագները:

Ֆիլմի՝ հոկտեմբերի 25-ին նախատեսվածկինովարձույթ դուրս գալը դրանից հետո հետաձգվել է անորոշ ժամանակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում