Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս հոկտեմբերին «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկի շրջանակներում Ucom-ն առանց որևէ պարտավորության առաջարկում է ձեռք բերել մասնավորապես Samsung Galaxy A10s և Xiaomi Mi A3 սմարթֆոնները։ Ընդ որում Xiaomi Mi A3 սմարթֆոնը ձեռք բերելիս գնորդները կստանան նաև Xiaomi AirDots անլար ականջակալները։

Samsung Galaxy A10s նորագույն սմարթֆոնը ներկայացված է սև, կապույտ և կարմիր գույներով։ Այն շուկային է ներկայացվել 2019 թվականի սեպտեմբերին, ունի 2 հիմնական տեսախցիկ, HD որակի էկրան և, ի տարբերություն 2019 թվականի մարտին թողարկված Samsung Galaxy A10 մոդելի, օժտված է մատնահետքի սենսորով, ավելի հզոր մարտկոցով և ոչ թե 5 ՄՊ, այլ 8 ՄՊ առջևի տեսախցիկով։ Սմարթֆոնն առանց որևէ պարտավորության հնարավոր է ձեռք բերել 78 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկի դեպքում գնորդները յուրաքանչյուր ամիս կվճարեն առնվազն 2 900 դրամ։ Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում ամսական վճարը կկազմի 3300 դրամ, և բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու համար։

Xiaomi Mi A3 արհեստական բանականությամբ և եռակի տեսախցիկով սմարթֆոնի գնորդներին առաջարկվում է տեսնել իրականության բոլոր գույներն ընդամենը 115 900 դրամով։ Այդ նորագույն մոդելը նույնպես ներկայացված է երեք գույներով` Kind of Grey, Not just Blue, More than White, օժտված է էկրանի տակ գտնվող մատնահետքի սենսորով, Android One համակարգով, 48 ՄՊ, 8 ՄՊ, 2 ՄՊ հիմնական և 32 ՄՊ AI selfie տեսախցիկով և հասանելի է ամսական սկսած 4200 դրամից։

«Xiaomi Mi A3 սմարթֆոնի գնորդները կստանան նաև Xiaomi AirDots անլար ականջակալներ։ Իսկ Ucom Ունիվերսալ սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է նաև 20 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա համար, - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ընդգծենք, որ նշյալ սմարթֆոնները ձեռք բերելիս պարտադիր բաժանորդագրման պարտավորություն չկա։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ