Արցախ

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և կենտրոնի աշխատակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է տեղեկատվական դաշտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի հանրային հեռուստաընկերությունների փոխգործակցությանը և մասնագիտական վերապատրաստմանը, տեղեկատվական ասպարեզում մամլո խոսնակների ակտիվ փոխգործակցությանը և ճգնաժամային իրավիճակներում նրանց աշխատանքների համակարգմանը վերաբերող թեմաներ:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից տեղեկատվական դաշտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը և նշել ոլորտում առկա բացթողումները:

Խոսելով համագործակցության մասին՝ Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրել է, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով մշակվել են համատեղ աշխատանքի ծրագրեր և շուտով դրանք կընթացքավորվեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում