Life

Էդվարդ Նորթոնը Հռոմի կինոփառատոնում ներկայացրել Է իր «Որբերի Բրուքլինը» ֆիլմը

2 րոպեի ընթերցում

Էդվարդ Նորթոնը Հռոմի կինոփառատոնում ներկայացրել Է իր «Որբերի Բրուքլինը» ֆիլմը
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Որբերի Բրուքլինը» ֆիլմի պրեմիերայով հոկտեմբերի 17-ին բացվել Է Հռոմի միջազգային կինոփառատոնը, որը Հռոմում անցկացվում Է 14-րդ անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Որպես ռեժիսոր եւ սցենարիստ հանդես Է եկել ամերիկացի դերասան Էդվարդ Նորթոնը, որը ֆիլմում խաղացել Է գլխավոր՝ մասնավոր խուզարկուի դերը, որը տառապում Է Թուրեթի համախտանիշից (նյարդային համակարգի հիվանդություն):

Ժապավենի հիմքում, որը հանդիսատեսին խորասուզում Է 20-րդ դարի կեսերի Նյու Յորքի մթնոլորտի մեջ, ամերիկացի ժամանակակից գրող Ջոնաթան Լեթեմի վեպն Է: Նորթոնի խոսքով՝ իր ֆիլմը «իշխանության, կոռուպցիայի եւ ռասիզմի» մասին Է:

«Այսօր աշխարհում ինչպես երբեք սիրահարված են զորեղներին»,-մեկնաբանել Է Նորթոնը: Իր երկրորդ ֆիլմում, որը միջազգային բազմաթիվ դերասանական պարգեւների դափնեկիր Նորթոնը որպես ռեժիսոր նկարահանել Է երկարատեւ ընդմիջումից հետո, հավաքել Է աստղային կազմ. նկարահանվել են Ալեք Բոլդուինը, Ուիլեմ Դեֆոն եւ Բրյուս Ուիլիսը:

Ընդամենն այս տարի տարբեր ծրագրերում, ներառյալ հատուկ ցուցադրությունները, ներկայացված են 33 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր: Դրանց թվում Է Մարտին Սքորսեզեի վերջին՝ «Իռլանդացին» ֆիլմը՝ Ռոբերտ դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցությամբ:

Հռոմի կինոփառատոնը ոչ մրցութային ստուգատես Է, այն կոչված Է հանրությանը ծանոթացնել արդի համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն նմուշներին: Ուստի միակ հաղթողին ընտրում են հանդիսատեսները՝ ինտերակտիվ քվեարկության ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում