Life

Բենքսիի ինտերնետ-խանութն սկսել Է պատվերներ ընդունել

2 րոպեի ընթերցում

Բենքսիի ինտերնետ-խանութն սկսել Է պատվերներ ընդունել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փողոցներում նկարող բրիտանացի Բենքսիի կողմից ստեղծված «սպառողական ապրանքների» ինտերնետ-խանութը հոկտեմբերի 16-ին սկսել Է պատվերներ ընդունել: Նրա կայքում կարելի Է թողնել Բենքսիի երկու տասնյակ ստեղծագործությունների ձեռքբերման հայտեր, որոնց մեծամասնությունն ունի միայն մի քանի օրինակ:

Ինչպես ավելի վաղ բացատրել Է գրաֆիտիների հեղինակն ինքը, ե՛ւ Gross Domestic Product («Համախաառն ներքին արդյունք») անվանումը կրող առցանց-խանութը, ե՛ւ Լոնդոնի հարավում երկու շաբաթ գործած ցուցահանդեսային սրահը, որտեղ կարելի Էր ապակու միջով տեսնել դրա տեսականին, ստեղծվել են, որպեսզի Բենքսին կարողանա պաշտպանել սեփական անունն օգտագործելու իրավունքը:

«Ես խանութ եմ բացում: Այն կոչվում Է Gross Domestic Product: Վաճառքում են արվեստի ստեղծագործություններ, տան համար ապրանքներ եւ հիասթափություն»,- հավելել Է նկարիչն իր վերջին գրառման մեջ: Կայքի այցելուներին նախազգուշացնում են, որ նրանցից շատերը, ովքեր փորձում են գնել Բենքսիի արվեստանոցում ստեղծված առարկաները, հիասթափվելու են:

Գնածի դիմաց անմիջապես վճարել չի կարելի, կարելի Է միայն մինչեւ հոկտեմբերի 28-ը հայտարարել աշխատանքներից մեկը գնելու ցանկության մասին: Այն անձինք, ում դրանք բաժին կհասնեն, կորոշվի պատահականորեն՝ մի քանի օր անց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում