ՀՔԾ-ն առգրավել է Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննիչն այցելել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Գրառման մեկնաբանություններում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, Արմեն Աշոտյանը գրել է, որ նյութերը տրամադրվել են:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 4-ինՀրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար հանցագործության մասին դիմում է հանձնել դատախազությանը:«Որպես ԱԺ պատգամավոր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018-ին այդ պաշտոնի ճանապարհին թույլ տված օրինախախտումներին: Ըստ էության առանց ընդունված կարգի՝ առանց Հրայր Թովմասյանի դիմումի, այս ժամանակվա ԱԺ նախագահի կողմից գոյություն չունեցող հիմնավորմամբ դադարեցվել են Թովմասյանի պատգամավորական լիազորությունները: Գոյություն չունեցող հիմնավորումներով մարդը չի կարող պատգամավորական լիազորություններից ազատվել: Իմ խորին համոզմամբ՝ նա միաժամանակ շարունակել է մնալ պատգամավոր և ՍԴ-ի անդամ, ապա նախագահ մինչև 2019-ի հունվարի 14-ը»,-ասել է Բաբաջանյանը:

Հայերեն Русский

Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր

Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար

Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին խոսք չկա. Մասադիկով

Երևան–Աշտարակ ճանապարհին ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա է գրանցվել. Ավանեսյան

Նախարարը հիմնավոր չի համարում յուրաքանչյուր ողբերգական դեպքից հետո որևէ պաշտոնյայի հրաժարականը ինքնաբերաբար պահանջելու մոտեցումը

Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը

Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Կենսաչափական անձնագրերի օրինաչափ համարները կվաճառվեն նաև աճուրդով. Նելլի Դավթյան

ՆԳՆ-ն ավարտում է վարորդների տեսանելիությունը խանգարող լուսարձակների խնդրի կարգավորման աշխատանքները

Բացթողումները կվերլուծվեն, սխալների ուղղությամբ աշխատանք կտարվի. ազատ ոճի ըմբշամարտիկներն ամփոփել են ԱԱ-ի արդյունքները