Փարիզում աճուրդի կդրվի 364 կիլոգրամ քաշով երկնաքար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրի վրա ընկած տիեզերական օբյեկտների՝ Ֆրանսիայում խոշորագույն հավաքածուն կդրվի աճուրդի, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Փարիզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Lucien աճուրդների տան կայքում, որը հանդես Է գալիս որպես վաճառքի կազմակերպիչ:

Առաջիկա աճուրդի գլխավոր ցուցանմուշը կդառնա Մոն Դյե երկնաքարը, որը կշռում Է 364 կիլոգրամ: 19-րդ դարի վերջին երկրի վրա ընկած երկնաքարը ներկայում մեծությամբ երրորդն Է, որը գտել են Ֆրանսիայի տարածքում: Փորձագետների գնահատումների համաձայն, այս տիեզերական օբյեկտի արժեքը կազմում Է 80 հազարից մինչեւ 120 հազար եվրո:

Մյուս լոտը կդառնա 157 կիլոգրամ քաշով լուսնային երկնաքարի բեկորը, որը ֆերմերների կողմից 1968 թվականին հայտնաբերվել Է Օբ հյուսիսարեւելյան դեպարտամենտում: Դրա գնահատման արժեքը կազմում Է 30 հազարից մինչեւ 50 հազար եվրո:

Նաեւ աճուրդում կցուցադրվեն NASA-ի լուսանկարները, Le Parisien եւ France Soir թերթերի՝ Apollo 11-ի առաքելությանը նվիրված համարները, Լուսնի պատկերով ծրարներ: Աճուրդից առաջ բոլոր լոտերը երկու օր կցուցադրվեն «Դրուո» հյուրանոցում:

Ինչպես նշել են Lucien-ում, աճուրդները կդառնան այն միջոցառումների բաղկացուցիչ մասը, որոնք նվիրված են Լուսնի վրա մարդու իջնելու 50-ամյակին: Apollo 11 տիեզերանավի իջեցվող ապարատը Երկրի արբանյակի վրա վայրԷջք Է կատարել 1969 թվականի հուլիսի 20-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի