Լեգենդար Չելենտանոն Էկրան Է վերադառնում նոր շոուով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հայտնի դերասան եւ երգիչ Ադրիանո Չելենտանոն Էկրան Է վերադառնում «Ադրիանո» նոր շոուով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Todey իտալական հրատարակությունը:

Դա կլինի լեգենդար արտիստի՝ սեփական շոուի հեղինակը դառնալու երկրորդ փորձը: Բանն այն Է, որ վերջերս 81-ամյա Չելենտանոն արդեն փորձել Է թողարկել «Ադրիան» շոուն, սակայն այն չորրորդ թողարկմանը փակեցին անսպասելի ցածր վարկանիշի պատճառով:

Խոսքը վերաերում Է 13-մասանոց անիմացիոն նախագծին, որը նկարվել Էր կիբեռպանկ ոճով: Ինչպես գրում են իտալական ԶԼՄ-ները, նախագծի իրացումը տեւել Է շուրջ 10 տարի եւ նրա ստեղծողների վրա նստել մի քանի տասնյակ միլիոն եվրո:

Շոուի գլխավոր հերոսը ժամագործ Ադրիանն Է, որն արտաքինով Չելենտանոյին նման Է ինչպես ջրի երկու կաթիլը: Ուշագրավ Է, որ երգիչն առաջին մասնագիտությամբ ժամագործ Է եղել:

Նորացված շոուն, որը վերանվանվել Է «Ադրիանո», պետք Է եթեր տրվի հենց նույն՝ Canale ալիքով՝ նոյեմբերի 5-ին եւ 7-ին:

Սպասվում Է, որ այս անգամ նախագիծը վարկանիշային կդառնա դրան Չելենտանոյի, ինչպես նաեւ ժողովրդականություն վայելող այլ անհատականությունների անձնական մասնակցության շնորհիվ, որոնց թվում կան նաեւ հայտնի քաղաքական գործիչներ:

Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ եւ դերասան Ադրիանո Չելենտանոն իր կարիերայի ընթացքում թողարկել Է 40-ից ավելի ստուդիական ալբոմներ՝ 150 մլն սկավառակ ընդհանուր քանակով, եւ նկարահանվել Է ավելի քան 40 կինոֆիլմում, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Podcast-Հարց բժշկին. երբ է իսկապես անհրաժեշտ բարիատրիկ վիրահատություն և ինչ պետք է իմանալ մինչև վիրահատության որոշում կայացնելը

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

Ավինյանը դժգոհել է շինարարությունից հետո իրականացվող ասֆալտապատման որակից

Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար

Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել

Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Համայնքային շահերը վեր են, այլ հարց լինել չի կարող. Ավինյանը հողատարածքները վերադարձնելու մասին

Երևան-Մեղրի ճանապարհին այրվել է ավտոմեքենա. հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի

Ասֆալտը պետք է լինի իդեալական. Ավինյանն անդրադարձավ Ավետիսյան փողոցի աշխատանքներին

Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին