Տարածաշրջանային

Թուրքիան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Սիրիայում իրականացվող գործողությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով ոչ մի դեպքում չի հրաժարվի Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին Բելգրադում լրագրողներին հայտարարել Է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) խոսնակ Մուստաֆա Շենտոպը:

«Ոչ մի դեպքում «…» Թուրքիան թույլ չի տա, որ ահաբեկչական կազմավորումները միջանցք ստեղծեն հենց սահմանի մոտ»,-ասել Է Շենտոպը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա նաեւ նշել Է, որ Սիրիայում ռազմական գործողության պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անակնկալ չեն դարձել Թուրքիայի համար:

«Դրանում ոչ մի անսպասելի բան չկա, որովհետեւ արդեն քննարկվում Էր ԱՄՆ-ում: Նրանք կարծում են, որ կարող են միջազգային քաղաքականությունը ղեկավարել պատժամիջոցների կիրառման ճանապարհով, բայց նրանք իրավացի չեն»,-ասել Է Շենտոպը եւ հավելել, որ իրականում պատժամիջոցներն ուժեղացնում են այն երկրներին, որոնց վրա դրանք դրվում են, «Թուրքիան բացառություն չի լինի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

ՀՀ ՊԵԿ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ

Ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ծառահատումների, որսագողության դեմ. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ