Արցախ

Շուշիում վերականգնված Գոհար տիկնոջ Վերին մզկիթում կգործի հայ-իրանական գիտամշակութային կենտրոն

5 րոպեի ընթերցում

Շուշիում վերականգնված Գոհար տիկնոջ Վերին մզկիթում կգործի հայ-իրանական գիտամշակութային կենտրոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Ավրորա» ֆորումի շրջանակներում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Շուշիում տեղի է ունեցել Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությունը՝ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամը 2014 թվականին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝Շուշիում վերականգնվել է ևս մեկ հուշարձան, ինչի նպատակը մշակութային բազմազանության ապահովումն է: «Իրանի Իսլամական Հանրապետությունումվերականգնվում ենմեր վանքերն ուեկեղեցիները: Իրանական մշակույթիայն հուշարձանները, որոնք գտնվում են Արցախիտարածքում, մասնավորապես,Շուշիում, նույնպեսարժանացելեն մեր հոգածությանը, քանիորհայ-իրանականբարեկամությունըխորնարմատներունի: Մզկիթը գործելուէ որպեսհայ-իրանականգիտամշակութայինկենտրոն: Այս համալիրընպաստելու է հայ-իրանականկապերի ամրապնդմանը»,- ասելէԼեռնիկ Հովհաննիսյանը:

ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարԱրայիկՀարությունյաննիր ելույթում նշել է, որգիտամշակութայինկենտրոնիբացմանկարևորությունն այն է, որ այն կարողէդառնալ իսլամականմշակույթիհետազոտման կարևորկենտրոններիցմեկը:

ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություննայդուղղությամբ իրականացնում էմինախաձեռնություն, որըմիտվածէգույքագրելուՀՀ-ումառկաշիա մշակույթիցուցանմուշները, որոնք կարելի է պարբերաբարցուցադրելՇուշիիմզկիթի տարածքում:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամիԱրցախի զարգացմանծրագրերի ղեկավարՍուրենԱմիրբեկյաննիրխոսքումշնորհակալությունէ հայտնելԱՀկառավարությանը, ինչպեսնաևայնբարերաներին, որոնց համատեղուժերով երկուտարվա ընթացքումծրագիրըկյանքիէկոչվել: «Մզկիթի վերականգնումը խորհրդանշական է. այն այլ մշակույթին հարգանքի տուրք մատուցելու ձև է: Հուսով եմ, որ սա կդառնա զբոսաշրջային վայր: Տեղեկացնեմ, որ ունենք մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք անհամբերությամբ են սպասում Արցախում տեսնելու իրանական մզկիթը»,- նշել է Սուրեն Ամիրբեկյանը:

Միջոցառմանը ներկա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանն «Արցախպրես»-ի հետզրույցումասել է, որ շատուրախուշնորհակալէբոլորայնմարդկանց, ովքեր ներգրավվել ենայսծրագրի իրականացմանը: «Ծրագրի իրականացման մտահղացումն առաջացել է այն ժամանակ, երբ մենք ընկերներով հերթական անգամայցելել ենք Շուշի:ՇուշինԱրցախիկարևոր մշակութայինկենտրոննէ, որըպետքէպահպանվիև զարգանա: Այն,ինչունենք,պետքէ պահպանենքու հարգենքմերպատմությունը: Եթեմենքուզում ենք, որայլերկրները պահպանենմերմշակույթը, ապա մենքէլպետքէպահպանենքնրանցը: Մերհիմնադրամն աշխատումէամբողջաշխարհումպահպանելհայկականարժեքներն ու մշակույթը: Ունենք այլ ծրագրեր, որոնքպետքէիրականացնենք ըստհերթականությանևպահանջի»,- ավելացրելէՌուբեն Վարդանյանը:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմիառաջնորդՊարգևարքեպիսկոպոս Մարտիրոսյաննէլ ասել է, որինքըբարձրէգնահատումՇուշիումգտնվողիրանականմզկիթի վերականգնումը: «1992թվականիմայիսի9-ինես ասելեմ, որՇուշիումևԱկնայումորևէ մզկիթիոչոքչպետքէկպնի: Սամերպատմությանանբաժանելի մասն էևմենքսիրով առերեսվումենքմերպատմությանհետ,ի տարբերությունհարևաներկուայլ ժողովուրդների, որոնքջնջումենհետքերնայլկրոնիկամայլմշակույթի: Այսմզկիթըկրոնական մշակութային կոթող է, որըմերդրացիԻԻՀժողովուրդնէկառուցել: Նրանքմերվանքերըպահպանումև նորոգումեն, ևնույննէլմենքպետքէիրականացնենք: Մենքհուշարձաններքանդողազգ չենք»,- ավելացրելէԱրցախի թեմիառաջնորդը:

Այնուհետև միջոցառմանը ներկա ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հիմնադրամի ներկայացուցիչներ և նվիրատուներ, պետական այլ այրեր շրջել են մզկիթով և մեդրեսեի շենքով, որից հետոդիտել մզկիթիվերաբերյալլուսանկարչականցուցահանդես:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում