Հասարակական

Դատախազությունը կստուգի Հրայր Թովմասյանի ունեցվածքի վերաբերյալ մամուլի հրապարակումները

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը կստուգի Հրայր Թովմասյանի ունեցվածքի վերաբերյալ մամուլի հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը կստուգի մամուլի հրապարակումները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, հոկտեմբերի 14-ին դատախազությունը հանձնարարել է ստուգել հրապարակումներն այն մասին, որ Թովմասյանը թաքցրել է իր ունեցվածքը:

Ավելի վաղ 1in.am-ի ձեռքի տակ են հայտնվել ՍԴ նախագահի անշարժ գույքերի և դրանք թաքցնելու մասին տեղեկություններ։ Նշվում է, որ Թովմասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքը ներկայացնելիս «բավական ժլատ է եղել»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում