Life

Սեուլում անցկացվել Է դրոնների փառատոն. տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Սեուլում անցկացվել Է դրոնների փառատոն. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի Կվանարու զբոսայգում, որը տարածվում Է Հանգան գետի ափերին, կայացել Է անօդաչու թռչող սարքերի Seoul Drone Challenge 2019 փառատոնը: Սկզբնապես Սեուլի իշխանությունները պլանավորել Էին այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի սկզբին, բայց այդ պլաններին խանգարեց «Լինլին» թայֆունը: Ի վերջո շոուն տեղի ունեցավ մեկ ամիս ուշ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրոնների թռիչքների համար հատկացված հարթակի վրա հանդիսականները կարողացել են դիտել ցուցահանդեսը եւ սարքերի մասնակցությամբ շքերթը, որոնք օգտագործվում են ինչպես ժամանցի, այնպես Էլ լուրջ առաջադրանքներ կատարելու համար, այդ թվում՝ արդյունաբերության եւ անվտանգության բնագավառներում: Փառատոնի ընթացքում կայացել Է հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի միաժամանակյա թռիչքը, գյուղատնտեսական, հրշեջ եւ այլ մասնագիտացված դրոնների աշխատանքի ցուցադրությունը, ինչպես նաեւ մրցարշավներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում