«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն համազգեստ են կրելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել անտառտնտեսությունների աշխատակիցների համազգեստների բաշխումը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։

Վարդան Մելիքյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին անտառային համազգեստի ստացման կապակցությամբ, նշելով, որ անտառի աշխատակիցը պետք է ունենա անհրաժեշտ պարագաները և տեխնիկական միջոցները, որպեսզի կարողանա լավագույնս ապահովել և արդյունավետ իրականացնել թե անտառների պահպանումը, թե ընդարձակումը, թե էկոհամակարգերի զարգացումը։

ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի պետական բյուջեից 37 միլիոն դրամ է հատկացվել համազգեստների և կոշիկների ձեռք բերման համար։

Վահե Մացակյանը համազգեստների առաջին խմբաքանակը հանձնել է ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն», «Իջևանի անտառտնտեսություն», «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին՝ ընդգծելով, որ անկախացումից ի վեր այս իրադարձությունն աննախադեպ է «Հայանտառ»-ի համար։ «Համազգեստը ոչ միայն ինչ-որ չափով լուծելու է աշխատակիցների սոցիալական խնդիրը, այլև կարևորելու է անտառի աշխատակցի դերը»-նշել է ՊՈԱԿ-ի տնօրենը։

Շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացվող՝ ՄԱԶԾ-ի «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» և «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին փոխանցվել է մեկական ամենագնաց ավտոմեքենա, որոնք կկահավորվեն համապատասխան սարքավորումներով և կօգտագործվեն հրդեհաշիջման նպատակով։

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր