Սփյուռք

Տասնյակ հայ ընտանիքներ տեղափոխվել են ապահով շրջան.Դեսպանությունը մանրամասներ է հաղորդում Սիրիայից

2 րոպեի ընթերցում

Տասնյակ հայ ընտանիքներ տեղափոխվել են ապահով շրջան.Դեսպանությունը մանրամասներ է հաղորդում Սիրիայից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սիրիայում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:

«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ ինքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ՝ Հալեպ և Հասաքե: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

Բաժին

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Քարդիֆում և Լոնդոնում կայացել են Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդեսներ

Սփյուռք

Քարդիֆում և Լոնդոնում կայացել են Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդեսներ

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին

Սփյուռք

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում