Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա համաշխարհային օպերային կենտրոններից մեկում՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում (Teatro alla Scala)՝ ղեկավարելով «Լա Սկալա»-ի կամերային նվագախումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից,նվագախմբի համերգային ծրագրում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների՝ Էդվարդ Գրիգի, ՄաքսԲրուխի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վախթանգ Կախիձեի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Սիմոնիդե Բրոկոնին և դաշնակահար-կոմպոզիտոր Վախթանգ Կախիձեն։

Նշենք, որ դասական երաժշտության լավագույն բեմերից մեկը՝ «Լա Սկալա»-ն, հիմնվել է 1778 թվականին։ Տարբեր ժամանակներում թատրոնի գլխավոր դիրիժորներ են եղել Արտուրո Տոսկանինին, Կլաուդիո Աբադոն, Ռիկարդո Մուտին և այլ աշխարհահռչակ դիրիժորներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում