Հասարակական

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել  Լերմոնտովոյում ճանապարհի հիմանանորոգման աշխատանքներում

2 րոպեի ընթերցում

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել  Լերմոնտովոյում ճանապարհի հիմանանորոգման աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների կողմից իրականացվել է քաղաքաշինական կանոնների պահանջների ուղղությամբ հսկողություն, որի արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի տարածքում կատարվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում առկա են մի շարք թերություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի

իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

«Մասնավորապես՝ կառուցված բետոնե հենապատի վրա որոշակի հատվածներում առկա են խոռոչներ, ասֆալտբետոնի հարթեցնող շերտը տեղադրվում է փոշու վրա: Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել է, որ արձանգրված թերությունների վերաբերյալ շինարարական վարման մատյանում տեխնիկական հսկողի կողմից գրառումներ չեն կատարվել,որով թույլ է տրվել տեխնիկական հսկողության կարգի խախտում:

Տեսչական մարմնի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն: Կապալառու «Լիլիթ-87» ՍՊ և տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սուֆետ» ՍՊ ընկերությունների տնօրենները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում