Ինովացիա

FAST-ի հիմնադիր տնօրենը մասնակցեց WCIT-ի շրջանակում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը

4 րոպեի ընթերցում

FAST-ի հիմնադիր տնօրենը մասնակցեց WCIT-ի շրջանակում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսի` WCIT-ի շրջանակում հոկտեմբերի 7-ին, կայացավ նշանակալի միջոցառումներից մեկը` «Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» քննարկումը, որը կազմակերպվել էր Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ ջանքերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» քննարկմանը ներկա էին բարձր տեխնոլոգիաները համակարգող ոլորտի նախարարներ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունների, բիզնես համայնքի, հետազոտական և կրթական ինստիտուտների ներկայացուցիչներ, ովքեր քննարկեցին, թե ինչպես ՍԾՏՀ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս նորարարական տեխնոլոգիաները և դրանց առաջարկած լուծումները ծառայեցնել պետական քաղաքականության կայացմանը` համակարգային փոփոխություններին և կայուն զարգացմանը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ևս մասնակցեց «Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը և հանդես եկավ «Ինովացիոն Հայաստան 2041: Էկոհամակարգի մոտեցում» ելույթով, որում անդրադարձավ կայուն զարգացման նպատակներին և հիմնադարամի որդեգրած մոտեցմանը: Իր խոսքում Օրուջյանը նշեց, որ կայուն զարգացման նպատակների վրա կենտրոնանալու փոխարեն FAST-ը որդեգրեց յուրահատուկ մոտեցում. «Մենք սկսեցինք մտածել, թե 2019թ-ին գիտության և տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների դեպքում, ի՞նչ է հարկավոր մարդու հաջողության հասնելու համար: Ինչպե՞ս ստեղծել էկոհամակարգ, որն ամենաարդյունավետն է մարդկանց ապագայի համար»:

Որպես ինովացիոն էկոհամակարգի ձևավորման հիմնական գործոն բանախոսը կարևորեց կրթության որակի ապահովումը. «Կայուն զարգացման չորրորդ գործոնը որակյալ կրթությունն է: Մենք դիտարկում ենք ամբողջ սպեկտորը, ուսումնասիրելով երեք հիմնական բաղադրիչները` ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը և կրթական ծրագիրը»:

Տեխնլոգիական հոկտեմբերը շարունակվելու է FAST հիմնադրամի կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ով, որն այս տարի կրում է «Վերափոխելով բանականությունը» խորագիրը: (GIF19: Transforming Intelligence): Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանը կհյուրընկալի Facebook AI-ի, Google DeepMind-ի, GoogleBrain-ի, Microsoft-ի, նորարարական ոլորտի այլ հեղինակավոր կազմակերպությունների, աշխարհի առաջատար համալսարանների և Սիլիկոնյան հովտում գործողամենահաջողակ ստարտափերի ներկայացուցիչներին: GIF19: Transforming Intelligence ֆորումը բացառիկ հնարավորություն կընձեռի ոչ միայն ունկնդրել 19 երկրների 80-ից ավել խոսնակներին, այլ նաև բանավիճել արհեստական բանականությանը վերաբերող տարատեսակ թեմաների շուրջ և մասնագիտական կապեր հաստատել նրանց հետ:

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում