Ալեքսիս Օհանյանը ցանկանում է զարգացնել իր հայերենը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կարծում է, որ պետք է աշխատի իր հայերենը զարգացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանն այս մասին խոսեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Իմ գիրքը թարգմանվել է հայերեն, և ես կարիք ունեմ զարգացնելու իմ հայերենը»,-ասաց Օհանյանն ու լրագրողներին հայերեն շնորհակալություն հայտնեց:

Անդրադառնալով համաժողովին՝ Օհանյանը նշեց. «Հիանալի է համաշխարհային լսարան ունենալ այստեղ՝ Հայաստանում, Երևանում, սա հուզիչ պահ է»:

Նա ուրախությամբ նկատեց, որ հայերը սիրում են շախմատը, յուրաքանչյուր տարիքի աշակերտ սովորում է այն: Օհանյանը կարծում է, որ դա հիանալի հիմք է՝ ծրագրավորման մեջ հմտանալու համար:

Օհանյանի կարծիքով՝ Հայաստանը փոքր երկիր է, որը շատ հրաշալի մտքեր ունի. նա դա համարեց ամենալավ տարբերակներից մեկը՝ տնտեսությունը զարգացնելու համար:

Հայերեն العربية English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին