Life

Apple-ը թողարկել Է macOS Catalina-ի նոր տարբերակը

1 րոպեի ընթերցում

Apple-ը թողարկել Է macOS Catalina-ի նոր տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան ընկերությունը macOS Catalina օպերացիոն համակարգի նոր տարբերակ Է թողարկել անհատական համակարգիչների եւ սերվերների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, որը հոկտեմբերի 7-ին զետեղվել Է ընկերության կայքում, օգտատերերը մուտքի հնարավորություն են ստանում Apple Arcade նոր ծառայություն, որտեղ հավաքված են նոր համակարգչային խաղեր: Բացի այդ, օպերացիոն համակարգը պարունակում Է Apple Music, Apple Podcast եւ Apple TV հավելվածների նորացված տարբերակները:

Sidecar նոր գործառույթը հնարավորություն Է տալիս iPad-ն օգտագործել որպես լրացուցիչ դիսփլեյ կամ Apple Pencil սարքի օգտագործմամբ տեղեկատվության ներմուծման համար: Voice Control գործառույթը, նշվում Է հաղորդագրության մեջ, ապահովում Է ձայնով կառավարելու հնարավորությունը, Mac Catalyst նոր գործառույթը դյուրացնում Է անկախ մշակողների կողմից նոր հավելվածների ստեղծման հնարավորությունը, իսկ Screen Time գործառույթն «առաջին անգամ օգտատերերին հնարավորություն կտա տեսնել, թե որքան ժամանակ են նրանք ծախսում հավելվածների օգտագործման եւ կայքերից օգտվելու վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում