Life

Apple-ն անվճար կվերանորոգի iPhone 6s-ը

1 րոպեի ընթերցում

Apple-ն անվճար կվերանորոգի iPhone 6s-ը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան iPhone 6s-ի եւ 6s Plus-ի անվճար նորոգման ծրագիր Է գործարկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության աջակցման կայքում: «Apple-ն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ առանձին iPhone 6s-եր եւ 6s Plus-ներ կարող են չմիանալ շարքից դուրս եկած բաղադրիչների պատճառով:

Ընդգծվում Է, որ խնդիրը վերաբերում Է միայն սահմանափակ թվով սարքերի, որոնք թողարկվել են 2018 թվականի հոկտեմբերից մինչեւ 2019 թվականի օգոստոսն ընկած ժամանակաշրջանում, եւ ոչ բոլոր iPhone 6s-երը կհաջողվի անվճար նորոգել: Ստուգելու համար՝ սմարթֆոնին վերաբերում Է արդյոք ծրագրի գործողությունը, հարկավոր Է հեռախոսի սերիական համարը ներմուծել կայքի հատուկ դաշտ»,-ասված Է ընկերության կայքում: Այն դեպքում, եթե iPhone-ը թողարկվել Է նշված ժամանակաշրջանում, պահանջվում Է դիմել պաշտոնական ծառայության կենտրոն: Դրա հետ մեկտեղ այն օգտատերերին, որոնք նման խափանման պատճառով սպասարկման կենտրոն են դիմել նախքան անվճար վերանորոգման մասին Apple-ի հայտարարելը, կարող են վերադարձնել նորոգման համար վճարած գումարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում