Կարդիականացվի Բերձորի քաղաքային գրադարանի և Քաշաթաղի երկրագիտական թանգարանի շենքը

3 րոպեի ընթերցում

ՔԱՇԱԹԱՂ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ֆրեզնոյաբնակ Փանոսյանների գերդաստանի անդամներին՝ գլխավորությամբ Գաբրիել Փանոսյանի։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմից, հյուրերին ուղեկցել և հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գլխավոր խորհրդական, Փանոսյանների ընտանիքի բարեկամ Կարո Խաչիկյանը։

Քաշաթաղի ղեկավար Ս․ Սարգսյանն ավանդույթի համաձայն ողջունել է հյուրերին Քաշաթաղում և համառոտ ներկայացրել շրջանի պատմությունն ու ռազմավարական նշանակությունը։ Հյուրերի խնդրանքով շրջվարչակազմի ղեկավարը պատմել է նաև ԱՄՆ-ում բնակվելու տարիներին իր կողմից համահիմնադրված «Հայրենասեր» հասարակական կազմակերպության և Քաշաթաղում վերջինիս գործունեության մասին։

Փանոսյանների անունից խոսելով՝ Գ․ Փանոսյանը ներկայացրել է, որ իրենց այցի նպատակը գերդաստանի հանգուցյալ անդամ՝ հայագետ և մանկավարժ Սարգիս Փանոսյանի կտակը կատարելն է, որ ներառում է նրա գրքերի նվիրաբերումը Բերձորի քաղաքային գրադարանին, ինչպես նաև վերջինիս շենքային պայմանների բարելավումը։ Ս․ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Փանոսյանների ընտանիքին՝ իրենց եղբոր վերջին կամքն ըստ պատշաճի կատարելու համար՝ վստահություն հայտնելով, որ ամբողջ կյանքն ազգային դպրության գործին նվիրած մարդու կտակի ընծայաբերումը վերահայացած Քաշաթաղի շրջանին խիստ ազդեցիկ խորհուրդ ունի:

Ներկաներն այնուհետ այցելել են Բերձորի քաղաքային գրադարան, շնորհավորել աշխատակիցներին գրադարանավարի օրվա կապակցությամբ և գրադարանավար Վանուշ Եսայանի ուղեկցությամբ ծանոթացել գրադարանային ֆոնդի մի մասին։ Շենքում շրջայց կատարելով՝ հյուրերը ծանոթացել են նաև այն սենյակներին, որ ապագայում վերանորոգվելու են և հատկացվելու գրադարանին ու թանգարանին։ Օգտվելով առիթից՝ Քաշաթաղի ամերիկահայ բարեկամները թանգարանի աշխատակից Զարուհի Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացել են ցուցադրված նմուշներին։

Հրաժեշտի զրույցի ընթացքում Ս․ Սարգսյանը և Գ․ Փանոսյանը մտքեր են փոխանակել արևմտահայ գրականության զգալի միավորների՝ դեպի Բերձորի քաղաքային գրադարան տեղափոխման և ըստ այդմ՝ գրադարանը համահայաստանյան մասշտաբով արևմտահայոց գրի հավաքագրման և ուսումնասիրության յուրատեսակ կենտրոն դարձնելու ուղղությամբ։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ