Ինովացիա

Եթովպիայի, Մալայզիայի և այլ երկրների նախարարները «Դիջիթեք»-ում ծանոթացան հայկական ՏՏ արտադրանքին

5 րոպեի ընթերցում

Եթովպիայի, Մալայզիայի և այլ երկրների նախարարները «Դիջիթեք»-ում ծանոթացան հայկական ՏՏ արտադրանքին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին «Դիջիթեք» էքսպո կենտրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնում նրանց ներկայացվեց Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հայկական ընկերությունների արտադրանքը:

Լրագրողների հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ տարբեր երկրներից ՀՀ ժամանած բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները շատ տպավորված են:

«Մեր երկրում երեխաները հենց դպրոցից սկսում են զբաղվել ինժեներությամբ և տեխնոլոգիաներով, հետո համալսարաններում շարունակում են բարձրագույն կրթություն ստանալ այդ ոլորտներում: Այստեղ ներկա Բանգլադեշի նախարարը մի քանի ընկերության արտադրանքին ծանոթանալով՝ նշեց, որ անպայման ցանկանում է ունենալ այդ ամենն իրենց երկրում»,- ասաց ՀՀ ԲՏԱ փոխնախարարը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Եթովպիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլան «Դիջիթեք»-ի շրջանակում հուշագիր ստորագրեցին,

Եթովպիայի ՏՏ նախարարը նշեց, որ համաձայն հուշագրի՝ Եթովպիայում պետք է ստեղծվի 51 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«10 և ավելի տարեկան դպրոցականները կսովորեն, թե ինչպես կարելի է օգտվել այդ լաբորատորիաներից, ինչպես նաև կլինի ծրագրավորման լեզվի ուսուցում»,- ասաց Սիսայ Տոլան:

Հայաստանից երկու-երեք ՏՏ մասնագետ մեկնելու է Եթովպիա և թրեյնինգներ անցկացնելու տեղի մասնագետների հետ:

Մալայզիայի ՏՏ ոլորտի պետական նախարար Զաիրիլ Խիր Ջոհարին լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ կարևոր է այս ոլորտում փորձի փոխանակումը:

«Այստեղ տեղակայված են տարբեր կազմակերպություններ՝ սկսած ստարտափներից մինչև կայացածներ: Շատ կարևոր է տեղեկատվական ոլորտում ունենալ երիտասարդ ուժեր, քանի որ այսօր աշխարհը շատ արագ է զարգանում, և ապագան կապված է հենց տեղեկատվական տեխնոլոգիաների հետ»,- ասաց Ջոհարին:

Նրա խոսքով՝ շատ տպավորված են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, որը իրենք նույնպես կցանկանան ունենալ Մալայզիայում:

«Քայլ մեդ» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Արսենյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ստեղծել են էկզոսկելետ, որը նպաստում է ողնուղեղի վնասվածք ստացած և քայլել չկարողացող անձանց քայլքի վերականգնմանը:

«Սարքի միջոցով հաշմանդամություն ձեռք բերած անձը հնարավորություն է ստանում քայլել: Ընդհանուր առմամբ այն բարելավում է այդ անձանց կյանքի որակը: Վիճակագրական տվյալների համաձայն, հաշմանդամություն ունեցող անձանց մահացության ցուցանիշը ավելի շատ է լինում նրանց նստակյաց վիճակի պատճառով»,- ասաց Դավիթը և հավելեց, որ էկզոսկելետով երկար ժամանակ պարապելուց հետո կարող է վերականգնվել հաշմանդամություն ունեցող անձանց քայլելու ունակությունը:

Նրա խոսքով՝ այն Հայաստանում դեռևս չի օգտագործվել և ամբողջացնելուց հետո փորձ կարվի գործարկել:

«Օսենսուս» ընկերության տնօրեն Սուրեն Աբրահամյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք զբաղվում են 3D մոդելավորմամբ՝ սկանավորման եղանակով:

«Մենք նախագծել և ստեղծել ենք հատուկ սկաներ, որի վրա տեղակայված է 100 և ավելի ֆոտոխցիկ: Անձը կամ որևէ կենդանի կարող է կանգնել սարքի մեջտեղում և վայրկյանների ընթացքում լուսանկարվել, ինչից հետո այդ լուսանկարները կարելի է կիրառել տարբեր եղանակներով: 3D մոդելավորումները կարելի է օգտագործել անիմացիաներում, խաղերում, ինչպես նաև դրանցից կարելի է արձանիկներ պատրաստել՝ ձուլել տարբեր մետաղներից, լազերային փորագրություն անել և այլն»,- ասաց Աբրահամյանը և հավելեց, որ ցուցահանդեսի ընթացքում իրենց տաղավարը այցելուների կողմից բավականին մեծ ուշադրության է արժանանում:

«Մեր Հայք» ընկերությունը ներկայացնող Վահե Խաչատրյանը նշեց, որ իրենք զբաղվում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման, ծրագրային ապահովման և գաղտնագրման համակարգերի մշակմամբ:

«Պաշտպանության նախարարության պատվերով մշակվել է «Բագրևանդ» օպերացիոն համակարգը, որը կփոխարինի արտասահմանյան օպերացիոն համակարգերին, որոնք գնվում են այլ պետություններից: Այս համակարգը ստեղծվել է անվտանգություն պահպանելու համար»,- ասաց Վահեն:

«Դիջիթեք Էքսպո»-ում նախարարությունը հանդես է գալիս իր առանձին տաղավարով։ Ցուցահանդեսն այս տարի յուրահատուկ է նաև նրանով, որ տաղավարներ են հատկացվել նորաստեղծ ստարտափ, ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերություններին։

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում