Հասարակական

Ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են շոշափելի փոփոխություններ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են շոշափելի փոփոխություններ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերի զորամասերը պարենով ապահովելու ծրագրով արդեն պայմանագիր կա վեց ընկերության հետ, որոնք սնունդ են մատակարարում յոթ հազար մարդու: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ հոկտեմբերի 4-ին հրավիրված խորհրդակցությանը: «Զինված ուժերի ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են շոշափելի փոփոխություններ, որոնք դրական արձագանք են ստացել ինչպես զինվորների, այնպես էլ հանրության շրջանում»,-գործընթացը գնահատեց վարչապետը:

Նա խորհրդակցությունը հրավիրել է քննարկելու, թե ինչպիսին է ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում գործընթացը, ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս և ինչպես են պատասխանատուները պատկերացնում այդ խնդիրների լուծումը:

«Պետք է հասկանալ՝ այս հարաբերությունների փոփոխման արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, ինչ հետևություններ են բխում այս ամենից: Կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով ինչ երկարաժամկետ պատկերացում և հաշվարկներ ունենք, և մեր այսօրվա հաշվարկներն ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին: Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք վեց ընկերության հետ, որոնք արդեն յոթ հազար մարդու ապահովում են սննդով այս համակարգի միջոցով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետ Փաշինյանը:

Նոր կարգով սննդի մատակարարումը նախարարությունից աստիճանաբար անցնում է մասնավորին: Ծրագիրն իրականացվում և՛ ՀՀ ՊՆ, և՛ Արցախի ՊԲ զորամասերում:Համակարգն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել բոլոր զորամասերում մինչեւ 2020 թվականի վերջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում