ԱԺ նախագահը ՍԴ-ից անաչառ որոշում է ակնկալում Հրայր Թովմասյանի լիազորությունների հարցի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանից անաչառ որոշում է ակնկալում «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե արդյոք նա անաչառ որոշում ակնկալո՞ւմ է, Միրզոյանը նշեց. «Այո, իհարկե: Միշտ»:
Արարատ Միրզոյանը հավելեց նաև, որ Ազգային ժողովը կընդունի ՍԴ-ի կողմից այս հարցի շուրջ կայացված ցանկացած որոշումը:
Ազգային ժողովի կողմից փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ընդունվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 98 պատգամավոր: