Հասարակական

ԱԻՆ շարքային անձնակազմի աշխատավարձերին զուգահեռ կբարձրանան նաև սպաների պարգևավճարները

1 րոպեի ընթերցում

ԱԻՆ շարքային անձնակազմի աշխատավարձերին զուգահեռ կբարձրանան նաև սպաների պարգևավճարները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ ոչ սպայական անձնակազմի աշխատավարձերը մոտ 30 տոկոսով բարձրացել են` դառնալով 130 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մեկ տարվա պաշտոնավարման ամփոփման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Շարքային հրշեջ-փրկարարների հետ ծառայության դուրս են գալիս նաև սպաներ, ովքեր նույն գործն են անում: Շարքայինների աշխատավարձերի բարձրացման շնորհիվ կավելանան նաև սպաների ամենամյա պարգևավճարները: Մեծացնելով պարգևավճարների ֆոնդը՝ կլուծվի նաև այդ հարցը, քանի որ անգամ դեպքեր են եղել, երբ սպան չի թողել շարքային աշխատակցին իրենից շուտ մտնել հրդեհված տարածք»,- նշեց Ցոլակյանը:

Նրա խոսքով` ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ մի քանի փրկարարական ջոկատի աշխատակիցներ պարգևատրվել են իրենց կատարած աշխատանքի դիմաց: ԱԻՆ ոչ սպայական անձնակազմի աշխատավարձերը 85-90 հազար դրամից կհասնեն 130 հազար դրամի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում