Life

«Ինչպես վարժեցնել վիշապին» ֆիլմի ռեժիսորը կնկարահանի «Գանձերի կղզին». Variety

1 րոպեի ընթերցում

«Ինչպես վարժեցնել վիշապին» ֆիլմի ռեժիսորը կնկարահանի «Գանձերի կղզին». Variety

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչպես վարժեցնել վիշապին» եռերգության ռեժիսոր Դին Դեբլուան Universal Pictures-ի համար կնկարահանի «Գանձերի կղզին» եւ հանդես կգա որպես ֆիլմի Էկրանավորման պրոդյուսեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Դեբլուան Hasbro-ի եւ Paramount-ի համար նկարահանելու Է «Միկրոնավորդները» ֆիլմը, որի ռելիզը պլանավորված Է 2021 թվականին: Ենթադրվում Է, որ սկզբում նա կաշխատի «Գանձերի կղզու» վրա:

Ծովահենների մասին պատմող կինոնկարի սցենարը, որոնք փորձում են գտնել կղզում թաքցված գանձը, գրելու Է Էվան Սպիլիոտոպուլոսը («Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմի սցենարի համահեղինակ):

Ռոբերտ Լիյուս Սթիվենսոնի 1883 թվականի վեպի մոտիվներով նկարահանվել Է մի քանի ֆիլմ, դրանցից առաջինում, որը նկարահանվել Է 1934 թվականին, խաղացել են Բերի Ուոլեսը եւ Ջեկի Քուփերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում