Ինովացիա

Apple-ը կավելացնի iPhone 11-ի թողարկումը դրա բարձր պահանջարկի պատճառով

1 րոպեի ընթերցում

Apple-ը կավելացնի iPhone 11-ի թողարկումը դրա բարձր պահանջարկի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple Inc-ն իր մատակարարներին հայտնել Է, որ 10 տոկոսով ավելացնելու Է iPhone 11 սմարթֆոնների թողարկումը, որպեսզի բավարարի դրա ավելի բարձր, քան սպասվում Էր, պահանջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Nikkei Asia Review-ը:

Դա նշանակում Է, որ կարտադրվի եւս մոտավորապես 7-8 մլն հեռախոս: Apple-ը iPhone 11-ի երեք նոր մոդել Է ներկայացրել սեպտեմբերին: ԱՄՆ-ում դրանց գինն սկսվում Է 699 դոլարից, ինչը 50 դոլարով պակաս Է iPhone XR նախորդ մոդելի արժեքից՝ մեկ տարի առաջ դրա վաճառքի մեկնարկին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում