ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից,ԱԱԾ ՍԶ-ում տեղի է ունեցել ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության հանդիսավոր արարողությունը: